Աֆղանստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, քվեարկությունը կանցկացվի ավելի քան 28.000 ընտրատեղամասերում։ Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 7։00-ին և կտևի մինչև 16։00-ն: Ընտրատեղամասերում աշխատանքը կարող է երկարաձգվել՝ կախված իրավիճակից։
Աֆղանստանի քաղաքացիները պետք է ընտրեն նախագահ Համիդ Քարզայի իրավահաջորդին, ով ղեկավարել է երկիրը 2001-ին թալիբների ռեժիմի անկումից հետո և 3-րդ անգամ ընտրվելու իրավունք չունի։ Նոր նախագահը պետք է ղեկավարի երկիրը միջազգային կոալիցիայի զորքերի վերջնական դուրսբերմանն ընդառաջ, որը նախատեսված է տարեվերջին։ Նա պետք է որոշի անվտանգության ինքնուրույն ապահովման հարցը երկրում, որը համարվում է ամենաանկայուն շրջաններից մեկն աշխարհում։
Հաղթանակի հավակնում են երեք թեկնածուներ՝ երկրի նախկին ԱԳ նախարարներ Ռասուլ Զալմայը, Աբդուլա Աբդուլան, ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Հանի Ահմադզայը։